ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Իսկ սահմանամերձ համայնքներում մանուկներ չկա՞ն

Իսկ սահմանամերձ համայնքներում մանուկներ չկա՞ն
01.06.2018 | 22:36

Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի մեկին, մայրաքաղաքում տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում: Քաղաքաբնակ երեխաների համար արվում է ամենը՝ վերջիններիս օրը բառացիորեն տոն դարձնելու համար: Երեխաները մանկական համերգների են մասնակցում, հանդիպում երգիչ-երգչուհիների, դերասանների, շոու բիզնեսի աստղերի հետ, լուսանկարվում վերջիններիս հետ, խաղեր խաղում և այլն: Բայց այս ամենը միայն մայրաքաղաքում ու որոշ այլ համայնքներում, որոնց թիվը, ի դեպ, մեծ չէ:


Հասկանալի է, որ հեռավոր մարզերում կամ սահմանամերձ համայնքներում ժամանցի անցկացման վայրեր, գազանանոց, կինոթատրոններ ու ատրակցիոններ չկան, ինչից կարող են օգտվել երեխաները, բայց գոնե այսօր կարելի էր ինչ-որ կերպ ուշադրություն դարձնել այն երեխաներին, որոնք կրակոցների տակ են անցկացնում իրենց մանկությունը: Կարելի է այնպես կազմակերպել, որ որոշ դերասաններ ու երգիչներ էլ համբուրգերներ ու հոթ-դոգեր պատրաստեն մարզերում ապրող մանուկների համար: Նրանց հետ էլ պարեն, ասմունքեն, խաղան ու երգեն. «Մանուկների տոնն է մեկը հունիսի»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ